Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:57 07-10-2021

Բրիտանացի գրողը գաղտնի հոնորար է ստացել Նազարբաևի մասին գրքի համար. Guardian

Ղազախստանի կառավարությունը բրիտանացի նախկին քաղաքական գործիչ և գրող Ջոնաթան Այթքենին 166 հազար ֆունտ սթեռլինգ հոնորար է վճարել՝ Նուրսուլթան Նազարաբաևի նախագահության մասին գիրք գրելու համար, գրում է Guardian-ը, որը մասնակցել է միջազգային նախագծին:

«2010թ.-ի ապրիլին Ջոնաթան Այթքենը մեկնել է Վաշինգտոն՝ իր նոր՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կենսագրական գրքի շնորհանդեսին: «...» Իր խոսքում նա մոռացել է նշել մի կարևոր պահ. գովազդային ընկերությունը, որն աշխատում էր Ղազախստանի կառավարության համար, գաղտնի պատվիրել և վճարել է գրքի համար: Ըստ «Պանդորայի դոսյե»-ի, Այթքենը 166 հազար ֆունտ ստեռլինգ է ստացել իր գրական աշխատանքի համար»,- գրում է պարբերականը:

Հետաքննության հեղինակների խոսքով, գումարը Այթքենի Aitken Consultancy & Research Services Limited ընկերությանն է փոխանցվել WorldPR ընկերության կողմից, որը տեղակայված է Հոնկոնգում և գրանցված է Պանամայում, Հոնկոնգի և Բրիտանական Վիրջինյան կղզիների միջոցով: Ըստ քննիչների, ընկերությունը հոգացել է նաև ճանապարհածախսը, այդ թվում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Capital Hilton հյուրանոցում բնակվելը:

2021թ.-ի հոկտեմբերի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) լայնածավալ հետաքննություն է հրապարակել նախագահների, նախարարների և միապետների օֆշորային ընկերությունների միջոցով ձեռք բերած գաղտնի ակտիվների վերաբերյալ: Հետաքննությունը տևել է մեկ տարի, որին 117 երկրից մասնակցել է ավելի քան 600 լրագրող: «Պանդորայի դոսյե»-ի դերակատարների թվում են Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները, Հորդանանի թագավորը և Մեծ Բրիտանիայի թագուհին:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի