copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:02 30-09-2021

ԻՊ զինյալները դարանակալել և սպանել են 17 թալիբների

Kabul News հեռուստաալիքը հայտնել է, որ Պակիստանի հետ սահմանին գտնվող աֆղանական Զաբուլ նահանգում «ԻՊ» գրոհայինները հարձակման արդյունքում սպանել են 17 թալիբների։

Հեռուստաալիքը հայտնել է, որ ԻՊ ահաբեկիչները դարանակալել են և հարձակվել թալիբների վրա: Բախման արդյունքում սպանվել է առնվազն 17 թալիբ, իսկ ԻՊ խմբավորման ներկայացուցիչները կորցրել են երեք զինյալ:

Թալիբներն այս միջադեպը չեն հաստատում, սակայն տեղական լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել:

Ամենից շատ դիտված