copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:30 10-06-2021

Զինյալները խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս դուրս գալ Սիրիայի բռնագրավված տարածքներից

Սիրիայում գրոհայինների կողմից գրավված տարածքներում պահվում են խաղաղ բնակիչներ: Չարամիտները թույլ չեն տալիս նրանց վերադառնալ բնականոն կյանքի. այս մասին պատմում են սիրիացիները, որոնց հաջողվել է փրկվել ահաբեկիչներից:

Հստակեցվում է, որ գրոհայինները Սիրիայի քաղաքացիներին թույլ չեն տալիս տեղափոխվել սիրիական բանակի կողմից հետ գրավված Իդլիբի շրջաններ: Քիչ թվով խաղաղ բնակիչների է հաջողվում դուրս գալ բռնագրավված տարածքներից մարդասիրական միջանցքների միջոցով, որոնք ստեղծվել են մայիսի վերջին՝ Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ:

«Իմ կինն ու դուստրը զոհվել են ավտոբուսի պայթեցման հետևանքով, երբ նրանք փորձել են դուրս գալ բռնագրավված տարածքից: Որդիս ողջ է մնացել, բայց նրան տարել են զինյալները, չնայած այդ ժամանակ նա ընդամենը երեք տարեկան էր: Ես երկար փնտրեցի նրան ու գնեցի ահաբեկիչներից: Ոչ միայն որդուս են պատանդ վերցրել գրոհայինները, այնտեղ դեռ շատերն են մնում»,- պատմել է փախստականների ճամբարի բնակիչ Ալի Խամզին:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան