copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:01 30-09-2021

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը ռուսական էստրադայի հայտնի դեմքերը կտոնեն մեծ համերգով

Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը:

«Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասել է, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ պատիվ է:

«Բեդրոս Կիրկորովը կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը: Հավանաբար գիտեք, որ նա Խորհրդային Միություն է եկել իմ ծնողների շնորհիվ: Բեդրոսը երիտասարդ երգիչ է եղել, որին լսել են ծնողներս Բուլղարիայում հանգստանալիս և նրան հրավիրել են Մոսկվա սովորելու: Բեդրոս Կիրկորովը մինչ օրս հիշում է դա»,- պատմել է Արա Բաբաջանյանն ու հավելել, որ համերգին հանդես կգան նաև Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Անիտա Ցոյը, Ալեքսեյ Վորոբյովը, որը նաև վարելու է համերգը, և ուրիշ ճանաչված երաժիշտներ:

Կհնչեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Ծովն է կանչում», «Քո հետքերը», «Առաջին սիրո երգը» և մի շարք այլ սիրված գործեր:

«Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարներն ունկնդրին կներկայանան «Նոր Երևան» և «Գիշերային Մոսկվա» երգերով։

Արա Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանն ըստ արժանվույն է նշվում: Համերգներ են կազմակերպվել Մոսկվայում, Կրասնոդարում Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել, որտեղ տեղադրվել է հեղինակի կիսանդրին, Օմսկում ևս համերգ է անցկացվել և Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել: Միջոցառումներ են նախատեսվում Սևաստոպոլում, Սոչիում, այլ քաղաքներում:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը