copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:33 30-09-2021

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:

Դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն ընդգծել է, որ պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-պերուական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու կապերի աշխուժացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին: Նշվել է, որ գործակցության ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության ոլորտներում: Երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման տեսանկյունից կողմերը կարևորել են մշակութային ոլորտում փոխգործակցությունն ու փոխանակման ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է գալիք տարի՝ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում Պերուի և Պերուում Հայաստանի մշակութային օրեր կազմակերպելու մասին:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում