Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:44 29-09-2021

Քանի՞ ՊԲ զինծառայող է զոհվել պատերազմի ընթացքում

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ժամանակ թվարկեց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդկային և նյութական կորուստները: «44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի 742 զինծառայող է զոհվել, 45 զինվոր համարվում է անհայտ կորած: 80 խաղաղ բնակիչ է մահացել։ Եվս 38-ը գերության մեջ են հայտնվել»,-ասաց Ղազարյանը: Պատերազմի արդյունքում կա միայն 42 հազար տեղահանված, որից 38,154 քաղաքացի կորցրել է հայրենի բնակավայրը և տունը: Տեղահանվածներից 15 հազարը գտնվում են Ստեփանակերտում, ևս 5 հազարը ՝ Արցախի շրջաններում: Կնքվել է վարձակալության 3 հազար պայմանագիր, 1960 -ը բնակվում է հյուրանոցներում: «Մինչև տարեվերջ նախատեսվում է Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան` մարդկանց տեղավորելու համար », - ասաց Ղազարյանը: Պատերազմի արդյունքում 192 բնակավայր՝ 185 գյուղ և 5 քաղաք, անցավն Ադրբեջանի վերահսկողության տակ: Երկրի ենթակառուցվածքը մեծապես վնասվել է: Մասնավորապես, 36 գործող հիդրոէլեկտրակայաններից մնացել է միայն 6 -ը: Հեռահաղորդակցության ոլորտում լուրջ վնասներ կան. նախնական վնասը կազմում է մոտ 42 մլն դոլար: Ջրամատակարարման համակարգը նույնպես խիստ վնասվել է: Պատերազմի արդյունքում տուժել է 1266 տնտեսվարող սուբյեկտ: Մշակվող հողերի 75%-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բացի այդ, Ադրբեջանին փոխանցված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է: Սա վերաբերում է մոտ 2 հազար հուշարձաններին՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 բերդ, 523 խաչքար: Նաև 122 դպրոցական գրադարան, 12 թանգարան ՝ ավելի քան 20 հազար ցուցանմուշով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վանդալիզմի դեպքեր են գրանցվել նոյեմբերի 9 -ի հայտարարության ստորագրումից հետո: Մասնավորապես, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչի տաճարներում: 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհված զինվորականների և խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը կազմում է 3 781 մարդ: