Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:46 23-06-2026

Հայտնի է փոքրիկի սեռը. բլոգեր Քրիստինա Մարգարյանը մանրամասներ է հայտնել հղիությունից

Բլոգեր Քրիստինա Մարգարյանը հերթական անգամ անակնկալ է մատուցել իր բազմահազար հետևորդներին՝ սոցիալական էջերում կիսվելով հղիության հետ կապված ամենասպասված ու հուզիչ մանրամասներով։

Նրա վերջին հրապարակումից պարզ է դարձել, որ ընտանիքը պատրաստվում է դիմավորել արու զավակի. զույգը տղա երեխայի է սպասում։ Բացի սեռը բացահայտելուց, բլոգերը նաև ակնարկել է, թե երբ է լույս աշխարհ գալու փոքրիկը՝ նշելով, որ ծննդաբերությունը սպասվում է շատ շուտով՝ հունիսի վերջին կամ մինչև հուլիսի կեսերը։

Այս լուրն անմիջապես մեծ ոգևորություն է առաջացրել համացանցում, և երկրպագուները շտապել են իրենց ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները հղել ապագա մայրիկին: