Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 17:00 23-06-2026

Փաշինյանը 10 հազար դրամով բարձրացրել է թոշակը, կարելի է հանգստի մեկնել. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ամառային սեզոնի մեկնարկին զուգահեռ Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները ծրագրո՞ւմ են այս ամռանը հանգստի մեկնել և որտեղ են նախընտրում անցկացնել իրենց արձակուրդը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում։

Հարցման մասնակիցների մի մասը նշեց, որ այս տարի հանգստի մեկնելու ծրագրեր չունի՝ հիմնականում ֆինանսական դժվարությունների կամ աշխատանքային զբաղվածության պատճառով։

«Չենք գնալու հանգստանալու։ Էնքան հոգսեր ունենք, որ դրա մասին մտածելու ժամանակ էլ չկա»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ հումորով նկատեց. «Փաշինյանը թոշակը 10 հազար դրամով ավելացրել է, կարելի է դրանով հանգստանալ»։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք նշեցին, որ արդեն հասցրել են հանգստանալ կամ առաջիկայում պատրաստվում են մեկնել արտերկիր։ Ամենապահանջված ուղղություններից մեկը, ըստ հարցման մասնակիցների, Եգիպտոսն էր։

«Արդեն հանգստացել եմ, Եգիպտոսում եմ եղել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսը նշեց, որ այս տարի մտադիր է մեկնել Միացյալ Նահանգներ։

Որոշ քաղաքացիներ ընդգծեցին, որ արտերկրում հանգստանալն այսօր հաճախ ավելի մատչելի է, քան Հայաստանի հանգստավայրերում։

«Եգիպտոս գնալն ավելի մատչելի է, քան մեր տեղական հանգստյան տներում հանգստանալը։ Զարմանում եմ, որ մարդիկ իրենց գումարները ստիպված են արտերկրում ծախսել»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Որոշ քաղաքացիներ ասացին, որ վերջնական որոշում չեն կայացրել, սակայն հույս հայտնեցին, որ ամռան ընթացքում կկարողանան ընտանիքի հետ հանգիստ կազմակերպել։

Հարցման մասնակիցներից ոմանք էլ նշեցին, որ աշխատանքի բնույթից ելնելով՝ արձակուրդ վերցնելու հնարավորություն պարզապես չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը