Առաջին դասարանցիների առցանց հայտագրման
կայքը չի աշխատում: Ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին գրանցել դպրոցում՝ կայքի խափանումների պատճառով:
Նշենք, որ առաջին դասարանցիների առցանց հայտագրումը սովորաբար կատարվում է 3 փուլով: Առաջին փուլով հայտագրվում են արտոնություն ունեցող երեխաները, այս դեպքում՝ տվյալ դպրոցում հարազատ քույր կամ եղբայր ունեցողները: Այսօր՝ հունիսի 23-ին, պետք է մեկնարկեր հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը, սակայն առավոտյան ժամը 09:00-ից կայքն արդեն չի գործում:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Տարիներ շարունակ առցանց հայտագրման այս փուլում տեխնիկական խնդիրներ են եղել կայքի հետ, ինչը անհնար է դարձրել երեխաների հայտագրումը: