copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:24 23-09-2021

Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր. այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, պրակտիկ փորձի հարստացմանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ գործակցությունն արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։

«21-րդ դարն իր պահանջներն ունի։ Չօգտագործել մեր ողջ ներուժն ու այն չներդնել կրթության զարգացումը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար, կնշանակի ոչինչ չանել։ Մենք ողջունում ենք «ՀայՓոստ» ընկերության ակտիվ ջանքերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր քննարկումներ կունենանք, կընտրենք այնպիսի մարտավարություն, որը կխթանի և ավելի կսերտացնի մեր համագործակցությունը։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե համատեղենք մեր ջանքերը, ցանկալի արդյունքը չի սպասեցնի»,- նշեց Դիանա Գալոյանը։

«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ընկերության պատկերացումները՝ հավաստելով, որ համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի. «ՀՊՏՀ-ի հետ նոր համագործակցությամբ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունում ստանալ պրակտիկ և խորը գիտելիքներ մեր այն աշխատակիցներից, որոնք ոլորտի պրոֆեսիոնալներ են: Այս քայլով մենք նաև հնարավորություն կտանք ուսանողներին աշխատել ՀայՓոստում, շարունակաբար կրթվել և զարգանալ՝ համախմբվածության, համագործակցային մթնոլորտում»:

Հուշագիրն ամրագրում է ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումն ընկերությունում, բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում։

Երկկողմ համագործակցությամբ թեստավորման և հարցազրույցների արդյունքում ուսանողներին աշխատանքով ապահովման հնարավորություն է ստեղծվում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը