copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 16:48 17-02-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎ ԳՐԵՓԼԻՆԳԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է, թեև մարզաձևը Հայաստանում նոր է սկսում զարգացման գործընթացը, իսկ ֆեդերացիան բացվել է այս տարվա սկզբնամասում:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանն այսօր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանին ու գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին ծանոթացրել է «Ազատություն 24» հասցեում գտնվող գրեփլինգի մարզադպրոցի պայմաններին, ինչից հետո տեղի է ունեցել հուշագրի ստորագրման արարողությունը:

Ներկաների համար անցկացվել են նաև ցուցադրական ելույթներ: Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարի նախկին խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը պատմել է, որ արդեն պատրաստ է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիրը, իսկ Հայաստանի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 350 մարզիկներ:

Նա նշել է, որ Փետրվարի 26-28-ը տեղի է ունենալու գրեփլինգի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն հանրապետության ուժեղագույն ակումբները: Նախնական հայտերով լինելու է 350 մասնակից: Մուտքը կլինի ազատ, սպորտի բոլոր սիրահարներին համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում