copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:34 09-09-2021

Իտալացի մարդաբանները պարզել են Միքելանջելոյի հասակը

Իտալացի մեծ քանդակագործ և Վերածննդի դարաշրջանի նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին ժամանակակից չափանիշներով բարձրահասակ մարդ չէր: Գիտնականներին հաջողվել է հաստատել նրա հասակը, գրում է Daily Mail-ը:

Միքելանջելոյի հասակի ուսումնասիրությունն իրականացրել են Սիցիլիա կղզու Մարդաբանության, պալեոպաթոլոգիայի և կենսահնագիտության կենտրոնի մասնագետները: Այս խնդիրը լուծելու համար պալեոպաթոլոգ Ֆրանչեսկո Մարիա Գալասին և դատական ​​մարդաբան Ելենա Վարոտոն ուսումնասիրել են նկարչի մահից հետո թողած երեք կաշվե կոշիկներ:

Հաշվարկների համար օգտագործվել է արտադրանքի երկարության և լայնության վրա հիմնված բանաձև: Ըստ գիտնականների՝ Միքելանջելո Բուոնարոտիի հասակը 160 սանտիմետր էր: Ժամանակակից չափանիշներով նման հասակ ունեցող մարդը բարձրահասակ, նույնիսկ միջահասակ չի համարվում: Բայց 15-րդ վերջին և 16-րդ դարի սկզբին այդպիսի հասակը միջին է համարվել:

Սակայն պետք չէ մոռանալ, որ Միքելանջելոն ապրել է մինչև խոր ծերություն, իսկ տարեց մարդիկ արդեն կարող են կրել փոքր-ինչ այլ կոշիկներ, քան անհրաժեշտ էին երիտասարդ տարիքում: Բացի դրանից՝ դեռ հստակ չի հաստատվել՝ արդյոք հայտնաբերված կոշիկները պատկանում էին նկարչին, թե դրանք կրում էր նրա ընտանիքի անդամներից մեկը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է