copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:58 15-05-2021

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել Հայաստանի պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին

Իտալացի սենատորը հորդորել է իր երկրի ԱԳ նախարարին արձագանքել Հայաստանի պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին:

Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինին դիմել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյին՝ հարցում անելով, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի պետական սահմանը:

«Դա կլիներ հերթական սադրանքը Թուրքիայի դիվանագիտական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի ժողովրդավարական և քրիստոնեական հանրապետության: Հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն ընդհանուր առմամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ մասնավորապես, անհապաղ կարձագանքեն դեսպան Համբարձումյանի կոչին` ի պաշտպանություն միջազգային իրավունքի: Նա, ով ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում և սնուցում է ռազմական էսկալացիայի վտանգը»,- հայտարարել է սենատոր Անդրեա Կանջինին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում