copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:17 26-10-2021

Իտալացի սաքսոֆոնահարը Սայաթ-Նովա ու Ազնավուր հնչեցրեց

Հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես եկավ իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Ծրագրում Շառլ Ազնավուրի, Միքայել Թարիվերդիևի և Նինո Ռոտայի ստեղծագործություններն էին, սակայն եղան նաև անակնկալներ: Մոնդելչին Սայաթ-Նովա և Մանսուրյան հնչեցրեց:

Համերգը նաև հատուկ հյուր ուներ՝ իտալացի ակորդեոնահար Սիմոնե Զանկինին՝ Պիացոլլայի չքնաղ համարով: Դահլիճը 15 րոպե հոտնկայս ծափահարեց իտալացիներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից