Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 11:05 03-09-2021

Գոհ եմ: Այս թիմը ոգի ունի: Տղաները ցույց տվեցին, որ պայքարում են մինչև վերջ. Կապառոս

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Հետխաղային ասուլիսին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը.

- Որքանո՞վ էր բարդ պատրաստվել առանց Պանդև Հս. Մակեդոնիայի դեմ խաղին:

- Պանդևը մեծ կարիերա է ունեցել, բայց ամենայն հարգանքով ենք վերաբերվում Ձեր հավաքականին, որտեղ շատ ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում: Մենք ևս կորուստներ ունեինք, բայց պետք է պատրաստ է լինել նման իրավիճակների:

-Ինչպիսի՞ գնահատական կտաք Հս. Մակեդոնիայի դեմ Հայաստանի խաղին

- Այս խաղում կար ամեն ինչ: Առաջին խաղակեսում մենք խորքից էինք խաղում՝ հասկանալով, որ եզրերում մրցակիցը կարող է տհաճություններ պատճառել, սակայն ընթացքում տղաները սկսեցին ավելի վստահ գործել. կարող էինք դառնալ նաև գոլի հեղինակ:

-Երեկվա ասուլիսի ժամանակ Մխիթարյանն ասաց, որ եկել են այստեղ՝ հաղթելու համար, բայց խաղի ընթացքում թվում էր, որ Ձեզ բավարարում է նաև ոչ-ոքին: Հակասություն կա՞ր երեկվա խոսքերի ու իրականության միջև:

- Ամբողջ հարցն այն է, որ դաշտ է դուրս գալիս 2 թիմ, 2-ն էլ խաղում են: Մենք կուզեինք անընդհատ գրոհել, բայց հակառակորդը ստիպում էր նահանջել: Ամբողջ հարցն այն է, որ խաղի ցանկացած պահի պետք է հասկանաս՝ ինչ անել. մեր տղաները պատվով կատարեցին առաջադրանքը:

-Որքանո՞վ է Խոակին Կապառոսը զարմացած խմբում տիրող իրավիճակից:

- Այս խմբում հավասար պայքար է ծավալվել: Մենք չպետք է ուշադրություն դարձնենք մրցաշարային աղյուսակին ու պետք է կենտրոնանանք ամեն հաջորդ խաղի վրա:

-Գո՞հ եք որակազրկված խաղացողների փոխարեն դաշտ դուրս եկած ֆուտբոլիստների խաղից: Ի՞նչ կասեք Էրիկի խաղի մասին:

- Գոհ եմ: Այս թիմը ոգի ունի: Տղաները ցույց տվեցին, որ պայքարում են մինչև վերջ, իսկ Էրիկը հրաշալի խաղ ցուցադրեց:

-Փոխարինման մտած ֆուտբոլիստները հիմնականում չէին խաղում այն դիրքերում, որոնցում խաղում են իրենց ակումբներում կամ հավաքականում: Ի՞նչ էր «թաքնված» այդ ամենի հետևում:

- Մենք աշխատել ենք այդ ուղղությամբ: Օրինակ, Շաղոյանը արագաշարժ է, կարող է տհաճություններ պատճառել մրցակցին:

-Ի՞նչ ակնկալիքներ կան այս խաղից հետո՝ պայմանավորված մրցաշարային աղյուսակով:

-Մենք արժանացանք այս միավորին: Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ: Սա է մեր մենթալիտետը:

Հիշեցնենք, որ այս խաղից հետո Հայաստանը 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 9 միավորով երկրորդն է, մակեդոնացիներն ունեն 7 միավոր: Ռումինիան միավորների քանակը հասցրեց 6-ի, Իսլանդիան մնաց 3 միավորով, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա