Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:17 30-08-2021

Մեծ Բրիտանիայում տղամարդը ձերբակալվել է սննդամթերքի աղտոտման կասկածանքով

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է երեք խանութներում սննդամթերքն ասեղներով աղտոտելու մեջ: Հաղորդում է CNN-ը:

Հրատարակությունը նշում է, որ տղամարդուն բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նա փողոցում վիրավորում էր անցորդներին:

Ականատեսները պնդում են, որ նա անհայտ պարունակությամբ ասեղներով ներարկումներ է կատարել Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող երեք սուպերմարկետներում:

«Նա ձերբակալվել է հանրությանը վնաս պատճառելու նպատակով ապրանքները աղտոտելու կասկածանքով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այն սուպերմարկետները, որտեղ տղամարդը «վերամշակել» է սննդամթերքը, փակվել են: Իսկ այն անձանց, որոնք գնումներ են կատարել այդ խանութներից, խորհուրդ է տրվել դեն նետել գնված սննդամթերքը: