copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:52 12-08-2021

Բայդենի որդին ասել է, որ «ռուս թմրավաճառները» գողացել են իր նոութբուքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, իբր, սեքս-աշխատակցուհուն ասել է, որ «ռուս թմրավաճառները» 2018 թ. Լաս Վեգասում «գողացել են» իր նոութբուքերից ևս մեկը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հրատարակությունը պնդում է, որ իր տրամադրության տակ է եղել 2019 թ. նկարահանված տեսանյութը, որտեղ, ենթադրաբար, զրուցում են մերկ Հանթերը և սեռական աշխատողը:

Տղամարդը տեսանյութում պատմում է, որ «ռուս թմրավաճառները շանտաժի նպատակով գողացել են իր նոութբուքերից մեկն այն պահին, երբ 2018 թ. Լաս Վեգասի հյուրանոցային համարում ինքը գրեթե մոտ էր գերդոզավորմանը»: Ըստ նրա՝ նոութբուքը գողացել են այդ պահին սենյակում գտնվող երեք տղամարդիկ:

Ըստ պատմողի՝ նոութբուքը պարունակում էր անձնական, նույնիսկ մտերմիկ բնույթի տեղեկատվություն, այդ պատճառով գողերը հավանաբար մտադրություն են ունեցել շանտաժի ենթարկելու նոութբուքի տիրոջը:

Ենթադրյալ միջադեպից կարելի է եզրակացնել, որ Հանթերը կորցրել է ընդհանուր առմամբ երեք նոութբուք, որոնցից յուրաքանչյուրը կարող էր գաղտնի տեղեկություններ պարունակել ոչ միայն Հանթերի, այլև վերջինիս հոր՝ Ջո Բայդենի մասին, գրում է թերթը: