SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Այս օրը ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: