copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:15 21-08-2022

Որդին ծնողների ներքնակի տակից գումար էր գողացել

Օգոստոսի 17-ի ցերեկը ոստիկանության Մեծամորի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Արտաշար գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ առավոտյան ժամը 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը տանը մենակ քնած է եղել, մտել են տուն և ծնողների մահճակալի ներքնակի տակից գողացել 700 հազար դրամ:

Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց նաև, որ ներքնակի տակ մնացել էր ևս 80 հազար դրամ:

Կասկածելի հանգամանքները շատ էին, և ոստիկաններն առաջ քաշեցին նաև վարկած, ըստ որի՝ երիտասարդի քնած պահին ոչ ոք էլ տուն չէր մտել: Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով Մեծամորի քրեական հետախույզները պարզեցին, որ օգտվելով ծնողների բացակայությունից` հենց հաղորդում տվողն էր ծնողների ննջարանից վերցրել փողը:

Հաղորդումից մոտ երեք ժամ անց երիտասարդը ներկայացվեց Արմավիրի քննչական վարչություն, որտեղ էլ խոստովանեց արարքը: Արագ գործողությունների շնորհիվ հաջողվեց նաև հայտնաբերել գումարը, որը որդին թաքցրել էր բակում՝ պահածոների պահարանում:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան