copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:58 11-08-2021

Բելառուսը՝ ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների

Բելառուսը, ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների, որոշել է հետ կանչել Ամերիկայի դեսպանի նշանակման վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հաղորդել է Բելառուսի ԱԳՆ-ն:

Ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ն կորցրել է վստահությունը Բելառուսի կողմից, ուստի Մինսկը երկրում ամերիկացի դիվանագետների ներկայության հիմք չի տեսնում:

«Այդ պատճառով ամերիկյան կողմին առաջարկվել է մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում իր դեսպանատան անձնակազմի թիվը մինչև 5 հոգու... Մեր կողմից ԱՄՆ կառավարության գծով բոլոր նոր նախագծերի, դրամաշնորհների և ծրագրերի պայմանավորվածությունը կասեցվում է մինչև այդպիսի վստահության վերադարձի պահը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի