copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:57 10-08-2021

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային աճ

Վրաստանում վերջին օրերին հայտնաբերվել է կորոնավիրուսի 5.697 դեպք, ինչը առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին են վկայում առողջապահության նախարարության տվյալները: Երկրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 455.846 դեպք, ապաքինվել է 406.475 հիվանդ:

Անցած օրերին գրանցվել է նաև մահացության ռեկորդային թիվ՝ 54. Ընդհանուր առմամբ համավարակի ընթացքում հանրապետությունում մահացել է 6.182 մարդ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդացության աճի պատճառով երկրի իշխանությունները կրկին որոշել են պարտադիր դարձնել դիմակների կրումը:

Ամենից շատ դիտված