copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:15 09-01-2022

Վրաստանում կորոնավիրուսի 3842 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 3842 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան», այսօր հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Մեկ օրում կատարվել է 34000 թեստավորում։ Վրաստանում համավարակի սկզբից գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը կիրակի առավոտյան ավելացել է մինչև 959 874։

COVID-19-ից մահացել է ևս 31 հիվանդ։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 14 187 է։