copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:07 09-08-2021

Օգոստոսի 10-ին Երևանի առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի առանձին հատվածներում օգոստոսի 10-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ավելացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքի առանձին վայրերում գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +35 +37:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +10 +15, ցերեկը` +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +33 +36,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24 +29,

Լոռիում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +25 +29,

Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +32 +36,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +34 +37,

Արարատում գիշերը` +19 +22, ցերեկը` +37 +39,

Արմավիրում գիշերը՝ +19 + 22, ցերեկը` +37 +39,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +19 +22, ցերեկը՝ +37 +39,

Սյունիքի հովիտներում գիշերը` +20 +25, ցերեկը՝ +37 +40,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +28 +32,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +35 +38:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան