copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:48 08-08-2021

Նշվել է «դելտա» շտամի թաքնված սպառնալիքը

Բժիշկ վարակաբան-պատվաստաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Տիմակովը պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսի «դելտա» շտամը քողարկվում իմունիտետից:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի այս տեսակն ունի հիվանդության երկու ալիք՝ քողարկվելով իմունիտետից, շտամը մտնում է օրգանիզմ և սկսում է բազմանալ: Երբ իմունիտետը միանում է, վիրուսի արձագանքը կարող է լինել հիպերիմուն և վնասել օրգանիզմին:

Բժիշկը պարզաբանեց, որ հիպերիմունային պատասխանի դեպքում մարդու մոտ կարող է ցիտոկինային փոթորիկ տեղի ունենալ, որը պոտենցիալ կարող է մահվան հանգեցնել:

Նման հետևանքներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս թույլ չտալ, որ կորոնավիրուսը տարածվի օրգանիզմում:

«Դա կարելի է անել մի քանի եղանակով: Կամ ժամանակին սկսել կորոնավիրուսային վարակի բուժման առաջին փուլը, կամ ունենալ պատրաստի, ակտիվ հակամարմիններ՝ պատրաստ ակնթարթորեն ոչնչացնելու վնասված բջիջները: Դրան հասնում են կամ պատվաստման կամ հիվանդանալու ճանապարհով», - ասել է Տիմակովը: