copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:43 27-07-2021

Թունիսի նախագահը երկու օրով դադարեցրել է տեղական իշխանությունների և պետական ​​հաստատությունների աշխատանքը

Թունիսի նախագահ Կաիս Սաիդը երկուշաբթի հրամանագիր է արձակել երեքշաբթի օրվանից կենտրոնական վարչակազմերի, արտաքին ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական հաստատությունների աշխատանքները երկու օրով ​ դադարեցնելու մասին: Այս մասին ասվում է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրությունում:

Հրամանագրի մեջ նշված ժամկետը կարող է երկարացվել նախագահի կարգադրությամբ: Որոշումը չի տարածվում ներքին անվտանգության ուժերի, բանակի, մաքսային ծառայության և առողջապահության ոլորտի աշխատակիցների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաիդն աշխատանքից ազատել էր երկրի վարչապետին, որը միաժամանակ զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը, ինչպես նաև ազգային պաշտպանության նախարարին և արդարադատության նախարարի պաշտոնակատարին:

Նախագահը նաև հանձնարարել է «գլխավոր քարտուղարներին կամ կառավարության կամ նախարարների մակարդակով վարչական և ֆինանսական գործերով պատասխանատուներին ժամանակավորապես կատարել իրենց պարտականությունները՝ մինչև կառավարության նոր ղեկավարի նշանակումը և կառավարության նոր թիմի ձևավորումը»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ