copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:12 13-07-2021

ՄԱԿ-ը ներկայացրել է մոլորակը փրկելու նոր ծրագիր

ՄԱԿ-ի Բնապահպանական խնդիրների աշխատանքային խումբը ներկայացրել է գլոբալ նախագիծ՝ պաշտպանելու կենսաբազմազանությունը և մոլորակը փրկելու կլիմայական ցնցումներից հաջորդ տասնամյակում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Նշվում է, որ Կենսաբանական բազմազանության մասին նոր կոնվենցիայի նախագծում (CBD) ներդրվել է 21 նպատակ:

Մասնավորապես, մինչ 2030 թվականը նախատեսվում է երկու երրորդով կրճատել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը և ուժեղացնել համաշխարհային օվկիանոսի և ցամաքի 30% -ի պաշտպանությունը:

21-րդ դարի կեսերին առաջնահերթ խնդիր է կենդանիների տեսակների ոչնչացման մակարդակի 90%-ով նվազեցումը և բոլոր էկոհամակարգերի ամբողջականության բարձրացումը:

Համաժողովում հատուկ ուշադրություն է դարձվում մարդու առողջ գոյության խնդիրներին: Առաջարկվում է կրճատել բոլոր աղբյուրներից աղտոտումը, այդ թվում` պլաստմասե թափոնների կրճատմամբ, ինչպես նաև ավելացնել քաղաքների բնական տարածքը:

«Մինչև 2030 թվականը անհրաժեշտ է սկսել վերականգնել բնական էկոհամակարգերը` մինչև 2050 թվականը ածխաթթու գազի զրո արտանետումներ և շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար»,- ասել է CBD գործադիր քարտուղար Էլիզաբեթ Մրեման:

Նոր նպատակները կներկայացվեն ՄԱԿ-ի գլոբալ համաժողովում 2021 թվականի հոկտեմբերին, որը տեղի կունենա Չինաստանում:

Բացի այդ, փաստաթուղթը պետք է քննարկվի և վավերացվի 196 երկրներում, որոնք ստորագրել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան: Այն ընդունվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում:

Ավելի վաղ նորվեգացի գիտնականներն ասում էին, որ մարդկությունը հաղթահարել է գլոբալ տաքացման «անդառնալիության կետը», և աշխարհը կանգնած է բնապահպանական անխուսափելի աղետի առջև:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
09:24 Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. Տիգրան Աբրահամյան