copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:03 05-07-2021

Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը հերքում է ոչ ՔՊ-ականների դեմ ճնշումներ գործադրելու փաստը

Վերջերս լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում այն խնդրին, որ մի շարք մարզերի ու համայնքների ղեկավարներին ստիպում են հրաժարական տալ: Պատճառն իշխող կուսակցության անդամ չլինելն է կամ ընտրություններում ոչ բավականաչափ ձայների հավաքելը: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էր դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Գևորգյանն անօրինական է որակել Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն՝ Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապելով խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Վերջիններս հայտարարել էին, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր:

Թեմայի շրջանակում Օրագիր.news-ը կապ է հաստատել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանի հետ: Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի եղբայր Լևիկ Գրիգորյանը զրույցի ընթացքում նշեց, որ Լոռու մարզպետի այն հայտարարությունը, որ իշխանություններին չսատարող համայնքապետերը պիտի հրաժարական տան, անհիմն է:

«Ես առաջին անգամ եմ նման բան լսում: Ասեմ ավելին՝ մեր համայնքն իշխանությունների կողքին կանգնած է եղել, և համայնքի բնակչության 70 տոկոսն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Չգիտեմ՝ ով ինչ և ինչի համար է այսպիսի տեղեկատվություններ տարածքում: Ես նման երևույթի ականատես չեմ եղել»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ճնումներ կամ հրաժարական տալու խոսակցություններ եղել են իշխանության որևէ ներկայացուցչի կողմից, Գրիգորյանն ասաց, որ ոչ ՔՊ-ական համայնքապետերի դեմ որևէ արշավ և, առավել ևս, ոչ մի ճնշում չկա. «Մարզում նման խոսակցություն նույնիսկ չկա»:

Լևիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև համայնքի բնակիչներից մեկի կողմից արված այն գրառմանը,որ համայնքի ղեկավարը սեփական գյուղացիներին ջուր չի կամենում:

«Համայնքը Մարտունու ջրօգտագործողների ընկերության անդամ է: Համայնքապետն ի՞նչ գործ ունի դրա հետ: Չնայած, իհարկե, մեր ուժերի չափով բոլորին էլ օգնում ենք: Այսօր երաշտ է հանրապետության ողջ տարածքում, ուստի մենք պարտավոր ենք հնարավորության սահմաններում օգնել մեր բնակիչներին: Մենք ունենք մոտավորապես 5.000 բնակչություն, որին աջակցում ենք տարբեր հարցերով, գուցե մի 5-ն այլ կարծիք ունեն: Կարող եք այցելել մեր համայնք և զրուցել բնակիչների հետ: Այսօր մարդկանց հոգեբանությունը գիտենք, ում մտքով ինչ անցնում է գրում են: Դրանք անհիմն խոսակցություններ են»,- նշեց Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, համայնքի բնակիչները պնդում են, որ իրենց ջուր չունենալու պատճառը համայնքի ղեկավարի՝ ՀՀԿ-ի անդամ լինելն է:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ