copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:32 03-07-2021

«Երևանյան հեռանկարները» հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:

«Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մաեստրո Մուտին Երևան կժամանի իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին։

Ծրագրում կհնչեն՝ Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև կկայանա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Համերգի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Իտալիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը:

Նշանակալից իրադարձությունը լուսաբանելու նպատակով Իտալիայից Հայաստան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ և բարձրաստիճան հյուրեր:

Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և «Ռավեննա» փառատոնի։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը:

«Երևանյան հեռանկարներ» և «Ռավեննա» փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ և դասվում Եվրոպայի լավագույն փառատոների շարքին:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի