copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:39 26-06-2021

Քոչարյանը կգնա՞ ԱԺ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայաստան» դաշինքում այս օրերին քննարկվում է ոչ այնքան մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, արդեն պարզ է, որ մանդատները կվերցնեն, այլ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցը։ Թիմում կարծիքները կիսված են, մի մասը համարում է, որ Քոչարյանը պետք է գնա ԱԺ, նրա ներկայությունը «դուխ» կտա թիմին, իրենց կշիռը կավելանա, կուժեղացնի թիմը, եւ նա կդառնա խորհրդարանի դե ֆակտո առաջին դեմքը։

Մյուս մասը համարում է, որ պետք չէ երկրորդ նախագահին ուղարկել ուսապարկերի միջավայր՝ նստելու նրանց հետ նույն դահլիճում եւ լսելու նրանց անհեթեթություններն ու փաշինյանական հաթաթաները։ Մտածում են՝ ուսապարկերը կարող են վիրավորել նախագահ Քոչարյանին, ասենք՝ անջատել բարձրախոսը, կոպտել, հակընդդեմ ելույթ ունենալ, պիտակավորել, իսկ իրենք չեն կարողանա այդքան իջնել եւ նույն ոճով արձագանքել։

Թիմը քննարկում է նաեւ ԱԺ-ում ընդդիմությանը հասանելիք պաշտոնների հարցը։ Եթե Քոչարյանը գնա խորհրդարան, պարզ է, որ խմբակցության ղեկավարը նա կլինի։ Եթե ոչ, ապա ավելի շատ հակված են Արմեն Գեւորգյանին վստահել այդ պաշտոնը՝ ելնելով նրա կառավարչական ունակություններից։ Իշխան Սաղաթելյանին էլ, հավանաբար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի, կամ հակառակը՝ Արմեն Գեւորգյանին, իսկ Սաղաթելյանին՝ խմբակցության ղեկավարումը։ Հանձնաժողովների նախագահների, տեղակալների մասով դեռ հստակեցում չունեն։

Ի դեպ, ցուցակից ինքնաբացարկ ներկայացնող, հավանաբար, չի լինի՝ բոլորը կգնան ԱԺ»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը