copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 25-10-2022

Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր կմեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհրդի հաստատած օրակարգից կարելի է ենթադրել, որ այն հաշված ժամեր է տեւելու։ Օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, եւս 18 հարց էլ երկրորդ ընթերցման է ներկայացված: Առաջին ընթերցումն էլ երկար պրոցես չէ, բայց երկրորդը, որպես կանոն, մեկ-երկու րոպե է տեւում։

Ի դեպ, օրակարգ բերված ինը նախագծերից ութի հեղինակը կառավարությունն է, ընդամենը մեկ՝ հույժ կարեւոր նախագիծ է ներկայացված ՔՊ-ական պատգամավորների հեղինակությամբ․ ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխությամբ՝ իշխող ուժի պատգամավորներն առաջարկում են, որ պատգամավորները երդման տեքստի տակ դնեն նաեւ սեփական ստորագրությունը։

Ուշագրավ է, որ նման ցածր արդյունավետությամբ աշխատող խորհրդարանում շարունակում են պարգեւավճարներ բաժանել, անցած շաբաթ եւս ՔՊ-ականները պարգեւավճար են ստացել՝ հավանաբար, կառավարության բերած նախագծերը հնազանդորեն դակելու համար։ Իսկ հաջորդ շաբաթվանից կսկսվեն 2023 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Առաջին օրը՝ հոկտեմբերի 31-ին, Փաշինյանը նույնպես կգնա խորհրդարան՝ բացումն անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ