copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:09 23-06-2021

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրից

Ուկրաինայի նախարարների կաբինետը չեղյալ է հայտարարել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) համաձայնագիրը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՊՀ շրջանակներում գործող միջազգային պայմանագրերի՝ ազգային շահերին համապատասխանության վերաբերյալ վերլուծության արդյունքներով մենք աննպատակահարմար ենք համարում Ուկրաինայի հետագա մասնակցությունը զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրին, որը կնքվել է 1993թ. դեկտեմբերի 23-ին Աշխաբադում»,- ասվում է փաստաթղթի բացատրական գրության մեջ:

Հստակեցվում է, որ համաձայնագրի կողմերից մեկը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան դադարեցրել է նրա հետ փաստացի համագործակցությունը՝ «կապված զինված ագրեսիայի հետ»:

Նշվում է, որ Կիևի համագործակցությունը համաձայնագրի մյուս անդամ երկրների հետ կշարունակվի, սակայն երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ