copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:35 22-06-2021

Պարզվել է, թե ինչից է խորտակվել «Արմենիա» ջերմանավը Համաշխարհային պատերազմի ժամանակ

ՌԴ պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնը (ՌԳԿ) ավարտել են «Արմենիա» ջերմանավի ուսումնասիրությունը, որի վրա պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 4.500 մարդ: Նավի ուսումնասիրության համար ուղարկվել են երեք ստորջրյա արշավախմբեր, որոնք այն հայտնաբերել են 2020 թ. Յալթայից 15 ծովային մղոն հեռավորության վրա՝ 1500 մետր խորության վրա:

«Արմենիա» ջերմանավը կառուցվել է Լենինգրադի Բալթյան նավաշինարանում 1928 թ., իսկ 1941 թ. նոյեմբերի 7-ին գերմանական ինքնաթիռները խորտակել են այն Ղրիմի ափերի մոտ: Զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, 4.500-10 հազար մարդ էր:

Ստորջրյա առաջին արշավախումբը հաստատել է ինքնաթիռ ռմբակոծիչների, այլ ոչ թե տորպեդո ռմբակոծիչների կողմից նավի խորտակման վարկածը՝ նավի վրա հայտնաբերելով 21-K հրետանային զենքի բեկորներ: Երրորդ արշավախումբը ևս նավի վրա գտել է երկու 21-K: Ուսումնասիրությունները թույլ են տվել եզրակացնել, որ նավը ջրի տակ է անցել ոչ թե 4 րոպեում, ինչպես նախկինում էր նշվել, այլ առնվազն 20 րոպե անց. «Արմենիայի» աջ կողմում նավակներ չեն եղել, և դա վկայում է այն մասին, որ նավի անձնակազմն ու ուղևորները բոլոր հնարավոր եղանակներով փորձել են փրկվել:

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն