Արտաքին 4 տարի առաջ - 22:59 30-11-2021

Թուրքիայում եղանակային վատ պայմանների պատճառով նավ է խորտակվել

Ստամբուլի ափերի մոտ վատ եղանակի պատճառով նավ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է CNN Türk-ը։

«Մալթեփեում ուժեղ քամու պատճառով նավը, որը խարսխված էր նավամատույցում, ճոպանի կտրվելու պատճառով երեկոյան կողաշրջվել է։ Նավը ալիքներին է ենթարկվել և բախվել նավամատույցին։ Գիշերը նավում ջուր է հավաքել և խորտակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, այսօր՝ առավոտյան ժամը 9.55-ին օդ բարձրացած Դենիզլի-Ստամբուլ ինքնաթիռը փոթորկի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա։ Թռիչքը պետք է տևեր 1 ժամ 10 րոպե, վայրէջք է կատարել 3 ժամ 36 րոպեում՝ օդանավակայանի շուրջ մի քանի շրջան անելուց հետո։ Դա խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում։

Իսկ Իզմիր նահանգի Կոնակ շրջանում ծովը դուրս է եկել ափերից ու հեղեղել շրջակա տարածքները։ Ձեռնարկություններն ու տները լցվել են ջրով։ Քամու արագությունը հասել է 11 կմ/ժ-ի։ Դեպի Իզմիր լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում