copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:18 21-06-2021

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է հաստատելու բելառուսական ընկերությունների դեմ

Եվրամիության խորհուրդը ԱԳՆ ղեկավարների մակարդակով երկուշաբթի կհաստատի Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը: Դրանք կվերաբերեն 86 ֆիզիկական անձանց և ընկերությունների, հաղորդում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը՝ հղում անելով արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին:

«Մենք այսօր համաձայնեցնելու ենք չորրորդ փաթեթը ընդդեմ Բելառուսի: Նոր պատժամիջոցները կվերաբերեն 86 ֆիզիկական անձանց և ընկերությունների»,- ասել է նա:

Բորելի խոսքով, տնտեսական պատժամիջոցները կքննարկվեն ԵՄ գագաթնաժողովում՝ հունիսի 24-25-ը, և կհաստատվեն պետությունների ղեկավարների հանդիպումից հետո: Պատժամիջոցները կուղղվեն Եվրամիությունում բելառուսական արտահանման դեմ:

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգտում է խուսափել պատժամիջոցներից, որոնք «հարվածում են ամբողջ տնտեսությանը և մարդկանց բարեկեցությանը», բայց միևնույն ժամանակ մեծացնում է ճնշումը, քանի որ Բելառուսի կառավարությունը չի փոխում իր սխեման:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել