copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:04 21-06-2021

Իրանական «Բուշեր» ատոմակայանում հոսանքի վթարային անջատում է տեղի ունեցել

Առաջիկա օրերին Իրանում էլեկտրաէներգիայի անջատումներ կարող են տեղի ունենալ «Բուշեր» ատոմակայանում իրականացվող վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է ISNA լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Tavanir պետական ​​ընկերությանը:

Ատոմակայանում վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ ուրբաթ:

Մինչ այդ ատոմակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, և այն անջատվել է իրանական էլեկտրացանցերից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը (AEOI):

Խնդրի վերացումից հետո էլեկտրակայանը մի քանի օրվա ընթացքում կվերամիացվի էլեկտրացանցին:

Tavanir ընկերությունը գործում է երկրի էներգետիկայի նախարարության ենթակայության ներքո և ապահովում է էլեկտրացանցերի շահագործումը:

«Բուշերը» ատոմակայան է Իրանում՝ Բուշեր քաղաքի մոտակայքում: Այն ստեղծվել է Ռուսաստանի կողմից, և Մոսկվայի ու Թեհրանի համաձայնեցված ծրագրերը նախատեսում են ատոմակայանում կառուցել երկրորդ, ապա երրորդ էներգաբլոկները:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել