Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:55 17-06-2021

Թրամփը Չինաստանից պահանջել է 10 տրլն դոլար վճարել ԱՄՆ-ին համավարակի համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ին պետք է ընդամենը 10 տրիլիոն դոլար վճարի որպես համավարակի պատճառած վնասի փոխհատուցում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բոլոր երկրները պետք է համախմբվեն և Չինաստանից պահանջեն նվազագույնը 10 տրիլիոն դոլար վճարել կորոնավիրուսի պատճառած վնասները փոխհատուցելու համար:

«Այս անգամ խոսքը միայն մեզ վճարելու մասին է, աշխարհի մյուս երկրների համար այդ թիվն ավելի բարձր է լինելու: Ամբողջ երկրներ են ավերվել նրանց արածի պատճառով»,- մեջբերվում են նախկին նախագահի խոսքերը: