copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:45 07-06-2021

Բանակում սպառազինության տեսակներն ավելացել են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում իր քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե 2018-20 թվականներին բանակում սպառազինության տեսակներն ավելացել են։

Նրա խոսքով` հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն ավելացրել են 2 անգամ, իսկ հրետանային միջոցների թիվը` 7 անգամ։

«Բացի այդ, օպտիկական սարքերի թիվը 3 անգամով է ավելացել, իսկ խոշոր տրամաչափի զենքերն ավելացել են 10 անգամ։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային տեխնիկային, ապա ավելի քան 2 անգամով ենք ավելացրել դրանց թիվը։ Մինչև 2 անգամով ավելացել է նաև տեսադիտարկման սարքերի թիվը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ինքնաթիռային և Kopter տեսակի ԱԹՍ-ների քանակն էլ ավելի քան 6 անգամով է ավելացել 2018-20թթ.։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին