Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:10 04-06-2021

Նարեկ Մկրտչյանը ՄՍԾ Սևանի տարածքային կենտրոնում մասնակցել է «Կարիերայի և մասնագիտությունների օրվան»

Այսօր Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվել է «Կարիերայի և մասնագիտությունների օր»։

Հնարավորություն երիտասարդներին՝ տեղեկանալ մարզում զբաղվածության հնարավորությունների մասին, գործատուների կողմից ներկայացվող պահանջներին, ծանոթանալ ԱՍՀՆ կողմից իրականացվող զբաղվածության միջոցառումներին և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ կարիերայում հաջողությունների հասած բանախոսներից։

Նպատակ ունենալով զբաղվածության ծրագրերը համալրել նոր շահառուներով, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում՝ ուսումնական հաստատությունները տաղավարներում ներկայացրել են բուհական կրթության առանձնահատկությունները, գործատուները՝ կրթությունից զբաղվածության անցնելու հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում իրականացվել են նաև «Մասնագիտության գիտակցված ընտրության բանաձևը» և «Սոցիալական ձեռնարկատիրությունը զբաղվածության երաշխիք» խորագրով դասընթացներ։

Նախաձեռնության մասնակից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները ԱՍՀՆ կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերը կդարձնեն առավել հասանելի, իսկ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները՝ այն վայրերը, որտեղ քաղաքացիները պարբերաբար կայցելեն մասնագիտական կողմնորոշման հնարավորությունն իրացնելու և գործատուների առաջարկներին ծանոթանալու նպատակով։

«Շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշում-կրթություն-զբաղվածություն օղակի կապը գործնականում կիրառելի պահել, և ՄՍԾ տարածքային կենտրոններում դրանց պարբերական բնույթ տալ։ Այսինքն՝ ստեղծել հնարավորություն, որ համալսարանները, գործատուները և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները լինեն մեկ վայրում, և երիտասարդները կարողանան մասնագիտության գիտակցված ընտրություն կատարել և ինքնաիրացվել»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները կլինեն հաճախակի և կիրականացվեն ՄՍԾ մյուս կենտրոններում ևս։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց