copy image url
Խոսք 5 տարի առաջ - 22:37 20-05-2021

Հակված չեմ կարծելու, թե Սիսիանում տեղի ունեցածում մարդկային որևէ գործոն կա. համաճարակաբան

Արաբկիր բժշկական համալիրի համաճարակաբանական ծառայության ղեկավար Կարինե Քոչարյանն Օրագիր.news-ի հետ զրույցում ասաց, որ աղիքային վարակները հիվանդության այնպիսի տեսակներ են, որոնք կարող են մուտք գործել օրգանիզմ մի քանի ճանապարհով և հիմնականում սեզոնային բնույթ են կրում: Դեպքերը հիմնականում աշնանն ու ամռանն են լինում, չնայած չի բացառվում նաև այլ եղանակներին դրանց ակտիվացումը: Հնարավոր է վարակի բռնկում լինի նաև սեզոնից դուրս, եթե ջրատարների հետ խնդիրներ լինի, օրինակ կոյուղիները վնասվեն ու խառնվեն խմելու ջրին, կամ սննդային բռնկում լինի: Այսինքն` փոխանցման գործոնները տարբեր են՝ ջրի, սննդի կամ հողի միջոցով: Ջրայի բռնկման աղիքային վարակների դեպքում կարևոր փոխանցման գործոն են հանդիսանում ձեռքերը, դրանք կոչվում են նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն։ Այս խմբի հիվանդությունների դեպքում կանխարգելման հիմնական միջոցառումներից մեկը հանդիսանում է նաև ձեռքերի հիգիենան։

Մասնագետը հավելեց նաև, որ ջրի միջոցով վարակման կլինիկական ձևերն ավելի թեթև են ընթանում, իսկ սննդայինի ժամանակ՝ ավելի ծանր դրսևորումներով են ուղեկցվում:

«Հարկ է նշել, որ հակված չեմ կարծելու, թե Սիսիանում տեղի ունեցածում որևէ մարդկային գործոն կա: Պարզապես աղիքային վարակի բռնկում է, քանի որ այդքան էլ զանգվածային բնույթ չի կրել և թեթև կլինիկական դրսևորումներ է ունեցել: Ամեն դեպքում եզրակացություններ անելը շատ վաղ է, քանի որ փորձագիտական լուրջ գործընթացներ են իրականացվում կոնկրետ կառույցների կողմից: Ուղղակի ենթադրությունների միջոցով որևէ եզրակացություն տալ, ճիշտ չէ»:

Հիշեցնենք, որ մայիսի 9-11-ն աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն էր դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Մայիսի 12-ին դիմել է ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ: Առայսօր Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք, դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ: ԱՆ արագ արձագանքման խումբը փորձաքննության համար մեկնել էր Սիսիան՝ ջրի բոլոր կետերից նմուշներ վերցնելու:

Դեպքերից որոշ ժամանակ անց համացանցում սկսվեցին տեսակետներ տարածվել, թե խմելու ջրի մեջ վարակի առկայությունը պատահական չէ, իսկ ոմանք էլ հայտարարեցին, որ ազգային անվտանգության խնդիր է առաջ եկել՝ Սյունիքում ադրբեջանցիների ներկայությամբ պայմանավորված:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ որևէ բան չի հուշում, որ Սիսիանի ջրային ռեսուրսները կարող էին թունավորված լինել հակառակորդի կողմից՝ հավելելով. «Մենք արդեն հստակ նշել ենք, որ դա անձրևաջրերի, կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել»:

Խնդրի արագ արձագանքեց նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն՝ նշելով, որ նմուշառված ջրում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Միտումնավոր թունավորման լուրերը հերքեցին նաև Սիսիանի խմելու ջրի պատասխանատուները հերքեցին Սիսիանի բժշկական կենտրոնից: «Վեոլիա Ջուր» ընկերության Սիսիանի շահագործման բաժնի պետ Հովհաննես Համբարձումյանը նույնպես բացառել էր ադրբեջանցի զինվորականների կապը ջրի թունավորման հետ՝ հավելելով, որ տարածքը սնուցող ջրաղբյուրը Սիսիանի մաքսատնից դեպի Սիսիան ընկած հատվածում է, որտեղ ադրբեջանցիների մուտքը բացառված է։

Հավելենք, որ դեպքի առթիվ 2021թ. մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, որը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը