Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 11:18 19-05-2021

Օլիմպիական խաղերի ընթացքում խիստ սահմանափակումներ են գործելու

Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան:

Մասնավորապես արգելվելու են մարզիկների և պատվիրակությունների անդամների շփումները տեղի բնակչության հետ:

Վարչապետը նաև նշել է, որ Pfizer-ը մտադիր է անվճար պատվաստանյութ տրամադրել բոլոր երկրների մարզիկներին:

Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերի մեկնարկին մնացել է 65 օր:

Ամենից շատ դիտված