copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:01 14-05-2021

Համասը ավելի քան երկու հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Հակամարտության սկզբից ի վեր Պաղեստինյան «Համաս» շարժումը արձակել է ավելի քան 2000 հրթիռ: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանական ուժերի մամուլի ծառայությունը:

Հրթիռները արձակվում են Գազայի հատվածից, որտեղ տեղակայված են պաղեստինյան ուժերի հրթիռային պահեստներն ու գործարկիչները:

Ըստ իսրայելցի զինվորականների՝ պաղեստինցիների արձակած ավելի քան 2000 հրթիռներից շուրջ 1000 հրթիռներ չեզոքացվել են իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:

Բուն Գազայի տարածքում ընկել է շուրջ 350 հրթիռ, որոնք այդպես էլ չեն հասել իսրայելական բնակավայրեր: Ի պատասխան Համասի գրոհների՝ Իսրայելն արդեն մի քանի օր է՝ Գազայի հատվածին օդային հարվածներ է հասցնում։

Ավելի քան հարյուր պաղեստինցիներ՝ ներառյալ երեխաներ և կանայք, մահացել են իսրայելական օդային ռմբակոծությունների արդյունքում: Քանդվել են մի քանի բարձրահարկ շենքեր, Գազայի հատվածը հայտնվել է էներգետիկ կոլապսի վտանգի առաջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել