copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:00 18-05-2021

Իսրայելի բանակն առնվազն 20 հրթիռ է արձակել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելական հրետանին նվազագույնը 20 հրթիռ է արձակել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղի ուղղությամբ, հաղորդում է Al Jazeera ալիքը: Նշվում է, որ Իսրայելն այդպես արձագանքել է հրեական պետության վրա հարձակվելու պաղեստինյան կողմի փորձին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական զինուժը Լիբանանի տարածքից հրթիռներ արձակելու վեց անհաջող փորձ է հայտնաբերել: Նրանց տվյալներով՝ արկերը չեն հատել Իսրայելի սահմանը: Ի պատասխան՝ հրեական պետության զինված ուժերը կրակ են բացել արձակման աղբյուրների վրա:

Հիշեցնենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը սրվել էր մայիսի 11-ի երեկոյան: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները: Այս ամենը սկսվել է Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, երբ Իսրայելի դատարանի որոշմամբ՝ Շեյխ Ջարախ թաղամասում արաբական ընտանիքներից տներ են զավթել:

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 100-ը: Հայտնում են, որ Իսրայելում 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում տուժածների զոհերի թիվն ավելի քան 500 է:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել