copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:21 05-05-2021

ԱՄՆ-ը, Նորվեգիան և Կանադան կանդամակցեն ԵՄ-ի PESCO ռազմական ծրագրին

Վկայակոչելով Եվրամիության աղբյուրները՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ Նորվեգիան, Կանադան և ԱՄՆ-ը կթույլատրվեն անդամակցելու ԵՄ Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցավորված համագործակցության (PESCO) ռազմական ծրագրին։ Հայտարարության մեջ հատկապես շեշտված է, որ այդ համագործակցությունը կնպաստի Եվրամիության երկրների եւ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշակիցների միջև հարաբերությունների խորացմանը։

Ծրագրին կարող են միանալ նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրերը։ Խոսքը գնում է հատկապես Մեծ Բրիտանիայի մասին, թեև այդ հարցի շուրջ բանակցություններ չեն վարվել։

Նշված համագործակցության ծրագիրը հաստատվել է 2017 թ․, որին մասնակցում են ԵՄ 25 երկրներ։ Այն չի դառնալու ՆԱՏՕ-ի մրցակիցը։ PESCO-ի գլխավոր նպատակն է ԵՄ-ի անդամների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացի կատարելագործումը եւ սահմաններին բյուրոկրատական ընթացակարգերի թուլացումը, ինչպես նաև մաքսային կանոնների համաձայնեցումը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի արագ ծավալման եւ անդրսահմանային տեղափոխման պարզեցված կարգի ապահովման համար:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել