Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:45 09-03-2021

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՍԱԴՐԱՆՔ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները (Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպության անուններից մեկը, կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) Սիրիայի Իդլիբի վրա քիմիական հարձակում են նախապատրաստում: Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Ալեքսանդր Կարպովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Նրա խոսքով, կենտրոնը տեղեկություններ է ստացել Իդլիբի շրջանում հատուկ կառուցված ճամբարում զինյալների կողմից քիմիական հարձակման նախապատրաստման մասին: Ծրագրվում է, որ ահաբեկիչները տեղի բնակիչներին օգտագործելու են իբրև զոհեր և տուժածներ՝ մեղադրելու Սիրիայի կառավարական ուժերին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սպիտակ տունը մտահոգված է Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների հաճախականությամբ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի