copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:25 22-02-2021

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ Է ԻՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Ինչպես հայտնում է el-Watan թերթը, եգիպտական Քալյուբիայի շրջանի Քաֆր Շուքր քաղաքի բարեկարգման վարչության պետը բռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման պատճառով. կինը փողոցներն իր բարեկամների անուններով էր կոչել:

«Քաֆր Շուքր քաղաքի բնակիչները զանգվածաբար բողոքներ են հղել քաղաքապետարան առ այն, որ քաղաքի նոր գլխավոր հատակագծում մի քանի փողոց վերանվանվել է քաղաքի բարեկարգման վարչության պետի ամուսնու և բարեկամների անուններով: Գործն ուղարկվել է վարչական դատախազություն, պաշտոնատար անձն ազատվել է աշխատանքից»,- տեղեկացրել է նահանգապետ Աբդուլհամիդ Հաջանը:

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը