Արտաքին
Պերուում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09:47 03-06-2023
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության մասին
09:14 03-06-2023
Այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
ԱՄՆ-ում փորձարկումների ժամանակ արհեստական ինտելեկտը որոշել է սպանել օպերատորին
23:39 02-06-2023
ԱՄՆ բանակի կողմից անցկացված սիմուլյացիոն փորձարկումների ժամանակ անօդաչու թռչող սարքը, որը վերահսկվում է արհեստական ինտելեկտի (AI) միջոցով, որոշել է սպանել օպերատորին։
Փաշինյանն Արցախը թողնում է Ադրբեջանին՝ գիտակցելով, որ վերջինս էթնիկ զտումներ է իրականացնելու
23:00 02-06-2023
Նիկոլ Փաշինյանն Արցախը թողնում է Ադրբեջանին՝ գիտակցելով, որ վերջինս էթնիկ զտումներ է իրականացնելու այնտեղ և Արցախի բնակչությունը կանգնելու է ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ։
Հունգարիայի վարչապետն աղոթել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի համար
21:30 02-06-2023
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ ինքը շատուշատ աղոթել է Թուրքիայի նախագահական ընտրություններում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի համար։
Ադրբեջանը սկսել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Արծվաշենը չվերադարձնի Հայաստանին
20:50 02-06-2023
Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, որպեսզի Հայաստանին չվերադարձնի Արծվաշենը, որը 1992 թվականի օգոստոսից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Արևմուտքում՝ կարգավորում, ՌԴ-ում՝ միջանցք. Բաքուն ձգտում է կորզել առավելագույնը
20:30 02-06-2023
Ադրբեջանական կողմը օգտվում է բոլոր հնարավորություններից՝ սեփական շահերն առաջ մղելու և Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու նպատակով։
Խաղաղության պայմանագիրը գործնական կյանք բերելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ
19:15 02-06-2023
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը նշեց, որ հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը շատ ժլատ էր։ Նա ենթադրում է, որ հաջորդող բանակցությունները կլինեն համաձայնագրի դետալների մասին։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
18:01 02-06-2023
Լուրը հաստատել են Կառավարության մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները երկկողմ հանդիպում են անցկացրել
18:00 02-06-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
17:00 02-06-2023
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։
Կրեմլը Փաշինյանի հայտարարությունն ի գիտություն է ընդունում
16:00 02-06-2023
Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կարևոր է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Կիևը վերահաստատում է՝ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն ռուսական ուժերի դուրսբերումից հետո
15:00 02-06-2023
Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր են միայն երկրի տարածքից ռուսական ուժերի ամբողջական դուրսբերումից հետո։
Կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանումը. Ելիսեյան պալատ
13:59 02-06-2023
Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման վերաբերյալ։
Փաշինյանը խոսում է Պուտինի հետ անձնական շփման մասին և ընդգծում՝ ՀՀ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ՌԴ-ի դաշնակիցը չէ
23:40 01-06-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կարծես թե կողմերը դեմ չեն, որ սահմանագծման համար հիմք ընդունվեն 1975 թվականի քարտեզները․ Փաշինյան
23:00 01-06-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի հայ համայնքի հետ, որի ընթացքում մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման վերաբերյալ։
Նախկիններն էլ էին շնորհավորում Թուրքիայի ղեկավարներին, սակայն դա անում էին արժանապատվորեն
22:45 01-06-2023
Նախկինները նույնպես շնորհավորել են Թուրքիայի ղեկավարներին, սակայն դա արել են արժանապատվորեն և առանց ավելորդ քծնանքի։
Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն․ Փաշինյան
22:30 01-06-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն: Այս մասին Փաշինյանն ասել է CNN primanews-ին տված հարցազրույցում։
Նիկոլ Փաշինյանը կրկին դժգոհել է ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքից
22:00 01-06-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը CNN primanews-ին տված հարցազրույցում հերթական անգամ դժգոհել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի նկատմամբ ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքից։
Վրաստանն ունի հստակ եվրոպական հեռանկար. Ջոզեֆ Բորել
19:00 01-06-2023
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Վրաստանն ունի հստակ եվրոպական հեռանկար։
Վրացական գործոնը հայ-ադրբեջանական բանակցություններում շատ կարևոր դեր է խաղացել. Ղարիբաշվիլի
18:00 01-06-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանը տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար խաղացել և խաղում է շատ անաչառ, չեզոք դեր։
Արևմուտքն ամեն գնով պահանջելու է, որ Քիշնևում որևէ փաստաթուղթ ստորագրվի
17:15 01-06-2023
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քայլեր կձեռնարկի, որպեսզի իր ծրագրերը իրականություն դարձնի։
Ռուսաստանը չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Սթոլթենբերգ
16:30 01-06-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին։
Էրդողանը պաշտոնապես ճանաչվել է նախագահական ընտրությունների հաղթող
15:45 01-06-2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ճանաչվել է Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների հաղթող։