Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 02-06-2023

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները երկկողմ հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Քեյփթաունում ընթացող ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Լավրովը և Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման հեռանկարների շուրջ: Կողմերը նաև գոհունակություն են հայտնել երկու երկների միջև արտաքին քաղաքական համակարգման մակարդակի կապակցությամբ։

Նշվում է, որ երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ շեշտը դրվել է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վրա: Բացի այդ Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը