copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 02-06-2023

Հունգարիայի վարչապետն աղոթել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ ինքը շատուշատ աղոթել է Թուրքիայի նախագահական ընտրություններում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի համար։ Այս մասին Օրբանն ասել է հունգարական Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում։

Օրբանն ընդգծել է, որ եթե Էրդողանը չհաղթեր, ապա դա ողբերգություն կլիներ։ «Ընտրություններում Էրդողանի հաղթանակը հսկայական թեթևացում է: Ճիշտն ասած, ես ոչ միայն ուրախացել եմ նախագահի հաղթանակի համար, այլ աղոթել եմ դրա համար, ուժգին և շատ: Եթե նա չհաղթեր, դա ողբերգություն կլիներ»,- ասել է նա։

Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ եթե Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեր «Ջորջ Սորոսի մարդը» (նկատի ունի Քըլըչդարօղլուին-խմբ), դա կնշանակեր դեպի Եվրոպա փախստականների միգրացիոն հոսքի ավելացում միանգամից երկու-երեք միլիոնով, ինչպես նաև կբարդացներ ռուսական նավթի տարանցումը դեպի Հունգարիա և Սերբիա:

Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ հունիսի 3-ին մասնակցելու է Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.17%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.83%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին