Արտաքին
Զելենսկին՝ իր նստավայրում ընկած հրթիռի բեկորի մասին
21:37 04-03-2022
Ուկրաինայի նախագահի ամառային նստավայրի բակում հրթիռի բեկոր է հայտնվել:
Թուրք լրագրողները բանտարկվել են ռազմական գործողության ծրագիրը հրապարակելու համար
21:23 04-03-2022
Թուրքական Tafar թերթի չորս աշխատակից ազատազրկման է դատապարտվել հունական ներխուժման դեպքում ռազմական գործողության ծրագրերը հրապարակելու համար:
Bank of Georgia-ում հաշիվ բացել կարող են միայն այն ռուսները, որոնք ճանաչում են ՌԴ-ն՝ որպես օկուպանտ
20:37 04-03-2022
Վրաստանի խոշորագույն բանկերից մեկում ռուսները հաշիվ կարող են բացել միայն Ռուսաստանի Դաշնությունը որպես օկուպանտ ճանաչելու և ռուսական ագրեսիան դատապարտելու դեպքում:
ՆԱՏՕ-ն կընդլայնի համագործակցությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ
20:25 04-03-2022
Ի պատասխան ռուսական ագրեսիայի՝ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ:
ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի մտցնելուց. Ստոլտենբերգ
19:25 04-03-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ իրենք չեն պատրաստվում կռվել Ուկրաինայում, քանի որ պարտավոր են ապահովել, որ հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից:
EgyptAir ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Կահիրե թռիչքները
19:07 04-03-2022
Եգիպտական EgyptAir ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվայի և Կահիրեի միջև թռիչքները երկու ուղղություններով:
Michelin ռեստորանային ուղեվարը դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում
18:58 04-03-2022
Michelin-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանում բոլոր զարգացման նախագծերն այժմ կասեցված են, ինչպես նաև բոլոր գործողությունները սոցիալական ցանցերում և առցանց:
Զելենսկին լքել է Ուկրաինան և գտնվում է Լեհաստանում. Վոլոդին
18:39 04-03-2022
Գերագույն Ռադայի պատգամավորներն ասել են, որ Լվովում չեն կարողացել նրա մոտ հայտնվել։ Հիմա նա Լեհաստանում է»,- ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը:
Մենք մեր հարևանների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունենք. Պուտին
18:17 04-03-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարևան երկրներին կոչ է արել չսրել և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
S7 Airlines-ը չեղարկում է բոլոր միջազգային չվերթները
17:56 04-03-2022
Բոլոր միջազգային չվերթները որոշել է չեղարկել նաև Smartavia ավիաընկերությունը։
Եվրոպայում զանգվածաբար դեղամիջոց են գնում «ճառագայթման դեմ»
17:27 04-03-2022
Չեխիայի, Բուլղարիայի և Լեհաստանի բնակիչները դեղատներից սկսել են զանգվածաբար գնել կալիումի յոդիդ և յոդի բարձր պարունակությամբ այլ դեղամիջոցներ:
Մարտեր են ընթանում Կիևի հյուսիս-արևմուտքում, Խարկովն ու Չեռնիգովը կրակի տակ են. Արեստովիչ
16:56 04-03-2022
Իրավիճակը Ուկրաինայում մնում է վերահսկելի, սակայն ռուսական զորքերը համալրել են իրենց ռեզերվները ու թիկունքի պաշարները և հարձակում են սկսել առանձին ուղղություններով, այսօր հայտարարել է Արեստովիչը:
ՌԴ ՊՆ-ն այս պատերազմում առաջին անգամ ցույց է տվել անօդաչուի հարված
16:38 04-03-2022
Այսօր ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում, ինչպես պնդվում է, երևում է Դոնեցկի մարզում «Ինոխոդեց» անօդաչուով Ուկրաինայի ԶՈՒ «Այդար» գումարտակի հրամանատարական կետի ոչնչացումը:
Դուք պետք է ձեր իշխանություններին ասեք, որ ցանկանում եք ապրել. Զելենսկին դիմել է ռուսներին՝ ԱԷԿ-ի վրա հարձակման պատճառով
16:19 04-03-2022
«...Ճառագայթումը չգիտի՝ որտեղ է Ռուսաստանի սահմանը...»,- դիմելով ռուսներին՝ ասել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսական զորքերը մտել են Նիկոլաևի մարզ
15:48 04-03-2022
Նիկոլաևի մարզային պետական վարչակազմի ղեկավարի տեղեկություններով, ռուս զինվորականները գնդակահարել են Բաշտանկային մերձակա գյուղերից մեկի դպրոցի տնօրենին։
ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է օրենք ռուսական բանակի մասին կեղծ տեղեկատվության համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին
15:37 04-03-2022
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու համար մեղադրյալներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։
Հայտնի են դարձել «Օսկար»-ի արարողության մասնակիցները
15:13 04-03-2022
Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քևին Քոսթները, Զոի Կրավիցը, Ռոզի Պերեսը այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության համահաղորդավարները կլինեն:
Հնդիկ ուսանողները չեն կարողանում լքել Խարկովը
14:57 04-03-2022
Ուսանողները պատմել են, որ 100-200 դոլար վճարելով Խարկովից դուրս գալու հնարավորության համար՝ նրանք այդպես էլ չեն կարողանում նստել գնացքներ, որոնք մարդկանց տեղափոխում են անվտանգ շրջաններ։
Հրաման տվեք վերցնելու Խարկովը և Կիևը. Կադիրովի խնդրանքը՝ Պուտինին
14:43 04-03-2022
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «հրաման տալ» ռուս զինծառայողներին վերցնելու Խարկովը, Կիևը և ուկրաինական այլ քաղաքներ։
ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանքի մեջ
14:18 04-03-2022
Կոնաշենկովը հաղորդել է, որ գիշերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում Ռոսգվարդիայի պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից:
The Times-ը հաղորդել է մեկ շաբաթվա ընթացքում Զելենսկիի դեմ կատարված երեք մահափորձի մասին
13:30 04-03-2022
Ըստ բրիտանական The Times-ի, Ուկրաինայի նախագահին սպանելու առաջադրանքով այդ երկիր է ուղարկվել երկու խմբավորում՝ «Վագներ» ՄՌԿ-ի վարձկաններ և չեչեն հատուկջոկատայիններ։
Airbnb-ը հեռանում է Ռուսաստանից և Բելառուսից
13:14 04-03-2022
Airbnb բնակարանների վարձակալության ծառայությունը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։
Ռոսկոմնադզորը սահմանափակել է հասանելիությունը «Մեդուզային», «Ազատություն ռադիոկայանին» և BBC-ի ռուսական ծառայությանը
12:56 04-03-2022
«Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել է «Մեդուզա»-ի, «Ազատություն ռադիոկայան»-ի, BBC-ի ռուսական ծառայության կայքերին և մի շարք ուկրաինական ռեսուրսներին հասանելությունը:
Google-ը ՌԴ-ում դադարեցրել է կոնտեքստային գովազդի վաճառքը
12:40 04-03-2022
Google ընկերությունը Ռուսաստանում դադարեցրել է իր հարթակներում կոնտեքստային գովազդի վաճառքը, ներառյալ՝ Youtube տեսահոսթինգը։