copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:46 24-04-2022

Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչոսրյան ուղերձին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Գրառման մեջ Չավուշօղլուն նշել է հետևյալը.
«Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։
Ճիշտ է։
Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, որ նույն մարդիկ #1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում մասնավորապես նշել էր. «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ